Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքագետը մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտը սահմանի բացում չի կանխատեսում

Թուրքագետը մինչեւ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ավարտը 
սահմանի բացում չի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: Սահմանի վերաբացման համար Թուրքիան կսպասի մինչև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նման կարծիք նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը արտահայտեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը: «Ես կարծում եմ, որ կախված միջոցառումների արդյունքից` Թուրքիան որոշումներ կկայացնի սահմանի վերաբացման ուղղությամբ: Սահմանի վերաբացման վերաբերյալ խոսակցությունները զուտ ենթադրություններ են: Առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման բացված  սահմանը նույն արագությամբ կարող է փակվել: Խնդիրը պետք է լինի ոչ թե սահմանի բացումը, այլ միջպետական հարաբերությունների հաստատումը: Այս դեպքում այն ինքնստինքյան կբացվի», - հավելեց Հակոբ Չաքրյանը:

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

2014 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայում ունեցած ելույթում հայտարարել է, որ Հայաստանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]