Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պետական համակարգում արդեն զգացվում է զգոնություն. Իշխան Զաքարյան

Պետական համակարգում արդեն զգացվում է զգոնություն. Իշխան Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Վերահսկիչ պալատն ընտրել է բարեփոխումների ճանապարհն ու տարեցտարի մեծանում է կառույցի դերակատարությունը: «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը` նշելով, որ Հայաստանում այլեւս չկա որեւէ ոլորտ, որտեղ պալատը վերահսկողություն իրականացրած չլինի: «Կիրառվող արդյունավետ միջոցառումները պետք է նպաստեն կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողական միջավայրի ձեւավորմանը: Վերահսկիչ պալատը պատժիչ գործիք չէ, այն ուղղված է կանխարգելմանը: Ռեվիզորի մոտեցումը մնացել է անցյալում եւ այսօր Վերահսկիչ պալատը բարեփոխումների ճանապարհ է անցնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Իշխան Զաքարյանը`հավելելով, որ անցած տարիներին ՎՊ-ին հաջողվել է ուժեղացնել վերահսկողությունը և պետական համակարգում արդեն զգացվում է զգոնություն:

«Այսուհետ ՎՊ աշխատանքներն ուղղված են լինելու պետական միջոցների ծախսման արդյունավետությանն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ամենաբարձր մակարդակում առկա է երկխոսություն եւ մեր երկիրն ինքն է խոսում խնդիրների մասին: Չկա ոլորտ, որտեղ բարելավման հստակ քաղաքականություն չիրականացվի»,- ասաց Զաքարյանը` հավելելով, որ վերահսկողության շունչը բոլորը պետք է զգան:

Իշխան Զաքարյանը կարեւորեց բազմաթիվ երկրների ՎՊ-ների, կառույցների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը` հավելելով, որ ներդրվում են նոր ենթակառուցվածքներ, աշխատակիցները վերապատարստվում են նոր ուղղություններով: «Ներկա փուլում ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ կարելի է լավագույնս օգտագործել ՎՊ-ի բարեփոխումների համար»,- ասաց Իշխան Զաքարյանը:

Երեւանում անցկացվում է «Հայաստանի արտաքին աուդիտի անկախության եւ արդյունավետության հզորացումը» թեմայով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է քննարկել ՀՀ վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը, ձեւավորել ՎՊ բարեփոխումներին աջակցող տարածաշրջանային եւ միջազգային  գործընկերների պրոֆեսիոնալ ցանց: Համաժողովի մասնակիցներն են ՀՀ վերահսկիչ պալատի, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ կառավարության աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Ազգային ժողովի «Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի» և այլ մշտական հանձնաժողովների, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի, միջազգային զարգացման գործընկեր կառույցների, քաղաքացիական հասարակության, միջազգային աուդիտորական բարձրագույն մարմինների ներկայացուցիչներ և փորձագետներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]