Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Լե Պենը ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե Է խոստանում նախագահ դառնալու դեպքում

Լե Պենը ԵՄ-ից դուրս գալու հանրաքվե Է խոստանում նախագահ դառնալու դեպքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հայտարարել Է, որ Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու շուրջ հանրաքվե կանցկացնի, եթե շահի 2017 թվականի նախագահական ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Le Figaro թերթը:

«Եթե ես ընտրվեմ Հանրապետության նախագահ, ֆրանսիացիների առջեւ պարտավորություն կստանձնեմ՝ վեց ամսից հանրաքվե կազմակերպել Եվրամիությունից դուրս գալու շուրջ»,-ասել Է Լե Պենը:

Պատգամավորը նշել Է, որ վեց ամսվա ընթացքում ինքը պատրաստվում Է եվրոպական մարմինների հետ պայմանավորվել Ֆրանսիային տարածքային, օրենսդրական, տնտեսական ինքնիշխանության, ինչպես նաեւ արժութային ոլորտում ինքնիշխանությունը վերադարձնելու շուրջ: «Դրանից հետո կամ ԵՄ-ն Ֆրանսիայի ժողովրդին վերադարձնում Է այս չորս բաղադրիչները, կամ նա հրաժարվում Է, եւ այդժամ ես կխնդրեմ ֆրանսիացիներին՝ հանրաքվեում քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին»,-հավելել Է պատգամավորը:

«Ազգային ճակատի» առաջնորդը նշել Է, որ կթողնի նախագահի պաշտոնը, եթե ֆրանսիացիները դեմ քվեարկեն ԵՄ-ի կազմից հանրապետույթան դուրս գալուն:

«Եթե ֆրանսիացիները դեմ քվեարկեն ԵՄ-ից դուրս գալուն, ես կհեռանամ, քանի որ երբեք նրանց չեն տա այնպիսի խոստում, որը չեն կարող կատարել: Ես ցանկանում եմ նրանց պարզորոշ ասել, որ ոչինչ չի կարող փոխվել, եթե մենք չվերականգնենք մեր ճակատագրի տերը լինելու ազատությունը»,-ասել Է Լե Պենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]