Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ում

ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 25-ին տեղի են ունեցել ՀԱՊԿ ԽՎ տեղեկատվական-հետազոտական եւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից փորձագիտական-խորհրդատվական կենտրոնների նիստերը, որոնց մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հաջորդ օրը՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների և թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման լիազոր մարմինների համատեղ նիստը, որին մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նիստում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով կոչ է արվել ՀԱՊԿ ԽՎ անդամ պետությունների խորհրդարաններին ներդաշնակեցնել թմրանյութերի անօրինական շրջանառությանը հակազդող օրենսդրությունը: 

Այդ նիստին հաջորդել է նաև «Թմրանյութերի, հոգեմետ նյութերի և պրեկուրսորների շրջանառության վերահսկողությանը վերաբերող օրենսդրության ներկա վիճակը եւ ներդաշնակեցման հեռանկարները» խորագրով Միջազգային գիտագործնական համաժողովը, որի ընթացքում ընդունվել է հռչակագրի նախագիծ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]