1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նյու Յորքում օդապարիկների վիթխարի շքահանդես Է տեղի ունեցել Գոհաբանության օրվա առթիվ

Նյու Յորքում օդապարիկների վիթխարի շքահանդես Է տեղի ունեցել Գոհաբանության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան 3 միլիոն մարդ Էր դուրս եկել Նյու Յորքի կենտրոնական փողոցներ՝ տեսնելու  Գոհաբանության օրվա առթիվ կազմակերպված գունագեղ շքահանդեսը: Այս շքերթը հռչակված Է իր ավանդաբար վիթխարի օդապարիկներով՝ մուլտիպլիկացիոն ֆիլմերի, հեքիաթների, պատկերապատումների  հայտնի հերոսների եւ այլ զվարճալի գործող անձանց կերպարանքներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:    

Ընդամենը հանդիսականների գլխավերեւով թռել են 16 հսկայական օդապարիկներ, դրանցից մի քանիսը եղել են հինգհարկանի շենքի չափ, եւ 33 ավելի փոքր օդապարիկներ: Ամեն տարի շքահանդեսին մասնակցում են նոր հերոսներ: Այս տարի առաջին անգամ դրան մասնակցել են  հռչակավոր շոգեքարշիկ Թոմասը՝ «Թոմասը եւ ընկերները» մուլտֆիլմից, Փադինգթոն արջուկը՝ անգլիացի գրող Մայքլ Բոնդի գրքի հերոսը եւ Կարմիր ռեյնջերը՝ «Հզոր ռեյնջերները» հեռուստասերիալից: Նյու Յորքում ցուրտ ու ամպամած եղանակ Էր, սակայն դա չի փչացրել հանդիսականների տրամադրությունը:    

Շքերթին մասնակցել են ոչ միայն օդապարիկները: Հանդիսականների տրամադրությունը բարձրացրել են նաեւ նվագախմբերը, որոնք ժամանել Էին տարբեր երկրի անկյուններից, ծաղրածուները, ակրոբատները եւ նույնիսկ հայտնի երաժիշտները:

Երեք ժամ տեւած շքերթը դիտել են ոչ միայն մերձակայքում գտնվող մարդիկ, այլեւ շուրջ 50 միլիոն հեռուստադիտողներ ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Շքերթի եզրափակիչ փուլում հայտնվել Է Սանտա Կլաուսը՝ խորհրդանշելով Ծննդյան տոների սեզոնի սկիզբը, որը մեկնարկում Է Գոհաբանության օրվանից անմիջապես հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]