Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշնանային ծառատունկի արդյունքում Երևանում ծառերի ու թփերի թիվն ավելացել է 20 հազարով

Աշնանային ծառատունկի արդյունքում Երևանում ծառերի ու թփերի թիվն ավելացել է 20 
հազարով

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի զարգացման 2014 թվականի ծրագրով ինչպես նաև կանաչապատման տարեկան աշխատանքների շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 60.000 ծառ և թուփ. 40.000-ը գարնանային, իսկ 20.000-ը`աշնանային ծառատունկի ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկորատիվ ծառերի ընտրությունից առաջ հաշվի են առնվել բնապահպանների կարծիքները: Ըստ այդմ, մայրաքաղաքի բնակլիմայական պայմանների համար ավելի նպաստավոր են հացենիները, սոսիները, գնդաձև ակացիաները, կաղնիները, թույաներն ու թխկիները, որոնք էլ հենց ընտրվել են: Ծառատունկն իրականացվել է ոռոգելի տարածքներում:

Մայրաքաղաքում ավարտվել են նաև շուրջ 700.000 վարդակակաչների սոխուկների տնկման աշխատանքները։ Վարդակակաչների ծաղկման ժամանակահատվածը գալիք տարվա ապրիլ-մայիս ամիսներն են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]