Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայ ըմբիշները Կրասնոդարի նահանգապետի գավաթի խաղարկության մրցանակակիրներ

Հայ ըմբիշները Կրասնոդարի նահանգապետի գավաթի խաղարկության 
մրցանակակիրներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի Կրասնոդարի նահանգապետի գավաթի միջազգային 6-րդ խաղարկությունը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Տաջիկստանի և Հունաստանի 180 ուժեղագույն ըմբիշներ:

Սահմանված էին նաև դրամական պարգևավճարներ: 1-ին տեղ գրավողը ստանում էր 15 հազար, 2-րդ հորիզոնականը զբաղեցնողը՝ 5 հազար, 3-րդը՝ 3 հազար ռուբլի պարգևավճար: Տանտերերն «անհյուրընկալ» գտնվեցին ու տիրեցին խաղարկված 8 առաջին մրցանակներից 4-ին՝ 57 կգ, 61 կգ, 86 կգ և125 կգ քաշային կարգերում: Գլխավոր մրցանակը նվաճողների թվում էր նաև 86 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչված կրասնոդարցի Սերգեյ Ղազարյանը, ով եզրափակիչում առավելության հասավ իր համաքաղաքացի Մահոմեդ Բարդչաևի նկատմամբ:  Ստուգատեսում երեք քաշային կարգերում (65 կգ, 70 կգ, 74 կգ) հաղթող դարձան Դաղստանի Խասավյուրտ քաղաքը ներկայացնող ըմբիշները: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Խաղարկվող մրցանակներից անմասն չմնաց նաև Հայաստանի պատվիրակը: 70 կգ քաշային կարգում 3-րդ տեղ զբաղեցրեց ու 3 հազար ռուբլի պարգևավճարի արժանացավ Արեն Ալեքյանը: Այս քաշային կարգում լավագույնը ճանաչվեց խասավյուրտցի Մոհամեդ Խիզրիևը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]