Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայում կկառուցվի 33-հարկանի գերեզմանատուն

Իտալիայում  կկառուցվի 33-հարկանի գերեզմանատուն

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Վերոնա քաղաքի իշխանությունը հավանության է արժանացրել բարձրահարկ շինության կառուցման գազափարը, որը կօգտագործվի որպես գերեզման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, թաղումների համար ազատ հողերի բացակայությունը հանգեցրել է 33-հարկանի շինության կառուցման գաղափարին, որը նախատեսված է 24 հազար գերեզմանների համար: Շինության մեջ կտրամադրվեն ծառայություններ ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան դամբարաններ և մատուռներ կառուցելու համար:

Այն կդառնա Վերոնա քաղաքի ամենաբարձր շինությունը, սակայն չի խախտի պատմական համայնապատկերը:

Իտալական  Cielo Infinito ընկերությունը պատրաստ է իրականացնել նախագիծը և ադեն առաջարկել է գնել տարածք 11,5 միլիոն եվրոյով: Այն գտնվում է քաղաքի ծայրամասում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]