Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արարատ քաղաքում անցկացվեց առողջապահական «Բաց դռների օր»`

Արարատ քաղաքում անցկացվեց առողջապահական «Բաց դռների օր»`

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատ քաղաքի առողջապահական կենտրոնում նոյեմբերի 28-ին Հայ-ամերիկյան բարեգործական հիմնադրամն («Արդա») եւ «Աքմա» կազմակրպությունն անցկացրեցին «բաց դռների օր»: ԱՄՆ-ից ժամանած 12 ակնաբույժներն օրվա ընթացքում սպասարկեցին ավելի քան 200 հիվանդների: Տեսողության ստուգումից, ախտորոշումից հետո քաղաքացիներն անվճար ստացան համապատասխան ակնոցներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելեց առողջապահական կենտրոն, ծանոթացավ աշխատանքների ընթացին, զրուցեց սպասարկող անձնակազմի եւ այցելուների հետ:  Նրանք շնորհակալություն հայտնեցին մարզպետին` իրենց առողջության համար հոգ տանելու եւ անվճար բուժսպասարկում կազմեկերպելու համար: Նրանք նշեցին, որ կապված ֆինանսական միջոցների հետ` իրենք չէին կարող ստանալ համապատասխան բուժօգնություն եւ անվճար ակնոցներ:

Վաղը` նոյեմբերի 28-ին մարզկենտրոնում վերոհիշյալ կազմակերպությունները կկազմակերպեն «բաց դռների օր» Արտաշատ քաղաքի եւ շրջակա համայնքների բնակրիչների համար:

Արդեն մեկ շաբաթ է, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, մարզի քաղաքային եւ գյուղական տարբեր համայնքներում կազմակերպվում են «բաց դռների օրեր», որոնց ընթացքում բնակիչներին սպասարկել են Երեւանի սրտաբանները, ԱՄՆ-ի եւ մայրաքաղաքի տարբեր առողջապահական կենտրոնների առաջնակարգ մասնագետները` ակնաբույժները, ստոմատոլոգները, մանկաբույժները, թերապեւտները, վիրաբույժները:-

Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]