Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը անցանելի են

Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհները եւ Վարդենյաց լեռնանցքը անցանելի են

ԳԱՎԱՌ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի միջպետական, հանրապետական ու համայնքային նշանակության բոլոր ճանապարհներին նոյեմբերի 27-ի ընթացքում պահպանվել է անցանելիությունը. ավելին` չնայած օրվա ընթացքում տեղացած ձյանը, ցերեկվա տաք եղանակի ազդեցության տակ հալվել է գիշերվա ընթացքում ճանապարհներին ձեւավորված մերկասառույցի շերտը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ կապի բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, դեռ գետնի վրա չնստած, հալվում է նաեւ նոր տեղացող ձյունը: Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի անցանելիությունը պահպանվել է նաեւ Վարդենյաց լեռնանցքում, որտեղ թեեւ չի հալվել մերկասառույցը, բայց հաջողվել է ապահովել երթեւեկությունը ինչպես անցած գիշերվա, այնպես էլ ցերեկվա ընթացքում: Մարզի տարածքում նստած ձյան շերտը կազմում է մինչեւ 10, Վարդենյաց լեռնանցքում՝ մինչեւ 30 սանտիմետր:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]