Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանը

Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկարատև հիվանդությունից հետո, Ամերիկայի Միացյալ Նահանգներում նոյեմբերի 23-ին վախճանվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Ֆելիքս Եղիազարյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Գեղանկարիչը ծնվել է 1947 թ. օգոստոսի 16-ին, Երևանում: 1965 թ. ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1970 թ.` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1970 -ից մասնակցել է մի շարք հանրապետական, համամիութենական և միջազգային խմբակային ցուցահանդեսների և բիենալեների` Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում, Իտալիայում, Չինաստանում և այլուր: 1981-88 թթ. եղել է Երևանի Կամերային թատրոնի գլխավոր բեմանկարիչը: 1983-ից ունեցել է ավելի քան 20 անհատական ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Ֆելիքս Եղիազարյանը 1974 -ից՝ Հայաստանի նկարիչների միության, 1997-ից՝ Նկարիչների ֆրանսիական ասոցիացիայի անդամ է, եղել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ: Նկարչի աշխատանքները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Գեղարվեստի ֆոնդում, Արևելքի թանգարանում և մասնավոր հավաքածուներում:

ՀՀ մշակույթի նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում անվանի նկարչի մահվան կապակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]