Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նելլի Սահակյանը երկու նոր գիրք ներկայացրեց հանրությանը

Նելլի Սահակյանը երկու նոր գիրք ներկայացրեց հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, Յուրի Դոլգոռուկիի անվան գրական մրցանակի դափնեկիր Նելլի Սահակյանի ստեղծագործական երեկոն համախմբել էր մտավորականի արվեստը գնահատողներին: Մոսկվայի տանը նոյեմբերի 27-ին անցկացված երեկոյին մասնակցեցին նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Միջոցառման ընթացքում անցկացվեց Սահակյանի երկու գրքերի` «Ոգու բոցավառում» («Разгорание духа») ինքնակենսագրական վիպակի և «Էլիտարնայա գազետա» թերթի՝ 1994-2013 թվականների լավագույն նյութերն ամփոփող գրքի շնորհանդեսը։

«18,5 տարի ես ղեկավարել եմ «Էլիտարնայա գազետա» թերթը: Մշակութային թերթ էր, ոչ միայն թեմատիկ առումով, այլև ընդհանրապես: Լույս էր տեսնում ամիսը մեկ անգամ: Այդ թերթը հիմնադրել էր Էդուարդ Արաբխանյանը, ով, ցավոք, այսօր կենդանի չէ: Նրանից հետո Բելլա Քոչարյանն ու Ռիտա Սարգսյանն էին աջակցում թերթի կայացմանը: Որոշ ժամանակ անց որոշեցի, որ թերթն անհրաժեշտ է փակել, որովհետև այսօր Հայաստանում ռուսերեն շատ չեն ընթերցում և չեն էլ գրում: Մնացած գումարն օգտագործեցի լավագույն նյութերն ամփոփող գրքի հրատարակման վրա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Նելլի Սահակյանը:

Գրքերից «Ոգու բոցավառում»-ը հրատարկվել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի աջակցությամբ: Նելլի Սահակյանի խոսքով՝ գիրքը նրա ճակատագրի և կյանքի մասին է: «Գիրքը իմ, իմ գերդաստանի, նաև մեր ժողովրդի մասին է: Այն հայ ժողովրդի կյանքի մի մասն է»,-նշեց նա:

«Էլիտարնայա գազետա» գրքում, որը հրատարակվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, հավաքված են թերթի` մշակույթի մասին հայ մտավորականության լավագույն նյութերը։

Թերթի գոյության 18 տարվա ընթացքում թերթի գլխավոր խմբագիր Նելլի Սահակյանին հաջողվել է հրապարակել բազմաթիվ լուրջ, էական թեմաներով նյութեր։  Գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում հրապարակված են լավագույն հեղինակների հոդվածները, էսսեներն ու բանաստեղծությունները, երկրորդ մասում` խմբագիր Նելլի Սահակյանի էսսեները, որոնք նա գրում էր յուրաքանչյուր համարում։

Ստեղծագործական երեկոյի ընթացքում, բացի գրքերի շնորհանդեսներից, իրենց ելույթներով միջոցառումը զարդարեցին հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս) և հայտնի երաժիշտ, բանաստեղծ, երգիչ և կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]