Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է Ադրբեջանին

Եվրախորհրդարանի նախագահը 
   քննադատել է Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել Սախարովի անվան պարգեւի հանձնման արարողությունը: Պարգեւը հանձնվել է Կոնգոյից բժիշկ-գինելոլոգ Դենիս Մուկվեգեին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները, արարողության ժամանակ ունեցած ելույթում Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը քննադատել է Ադրբեջանին:

Անդրադառնալով Ադրբեջանում իրավապաշտպանների ձերբակալության խնդրին, Շուլցը հայտարարել է. «Լեյլա Յունուսը ներկայացվել էր Սախարովի անվան մրցանակի, քանի որ նա պայքարում էր մարդու իրավունքների համար եւ պաշտպանում այդ իրավունքներն Ադրբեջանում: Եվրախորհրդարանը ադրբեջանական իշխանությհուններին կոչ է անում անհապաղ ազատ արձակել անմեղ եւ հիվանդ կնոջը»:

Շուլցի խոսքով` Եվրախորհրդարանը փորձել է պատվիրակություն ուղարկել Ադրբեջան, սակայն, եվրախորհրդարանականների այդ նախաձեռնությունն այդպես էլ չի հաջողվել կյանքի կոչել: Մարտին Շուլցը նաեւ բողոք է հայտնել Ադրբեջանի իշխանություններին այն բանի համար, որ վերջիններս թույլ չեն տվել եվրոխարհրդարանականներին մուտք գործել Ադրբեջան:

Ադրբեջանի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, հայտնի  իրավապաշտպան, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսն Ադրբեջանում ձերբակալվել է 2014 թ-ի հուլիսի 30-ին: Լեյլա Յունուսն ու նրա ամսուսին Արիֆ Յունուսը մեղադրվում են, իբր, Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ, սակայն, նրանց հետապնդելու իրական պատճառը Ադրբեջանում առկա 98 քաղաքական բանտարկյալների խնդրի բարձրաձայնումն է եւ միջազգային կազմակերպություններին արված` Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը բոյկոտելու մասին կոչերը: 

Լեյլա Յունուսն արժանացել է նաեւ 2003 թվականի օգոստոսի 19-ին Իրաքում պայթյունի հետեւանքով զոհված ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերրագույն հանձնակատար Սերգիո Վիերիա դե Մելոնի անվան «Sergio Vieria de Mello» պարգեւին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]