Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Այս տարի վարչական հսկողություն է իրականացվում Արարատի մարզի 31 համայնքներում

Այս տարի վարչական հսկողություն է իրականացվում Արարատի մարզի 31 համայնքներում

ԱՐՏԱՇԱՏ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում, Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության կողմից վարչական հսկողութուն է իրականացվում մարզի չորս` Բերքանուշ, Բյուրավան, Արեւշատ եւ Մրգավան համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղակացրեց մարզպետարանի աշխատակազմի ՏԻ եւ ՀԳՄ վարչության պետ Ալինա Լալայանը, առաջին եռամսյակում վարչական հսկողություն է իրականացվել մարզի չորս, երկրորդ եռամսյակում` 12, եւ երրորոդ եռամսյակում` 11 համայնքներում: Հսկողությունն իրականացվել է արտակարգ իրավիճակների, պաշտպանության, ոստիկանության, քաղաքաշինության, հողօգտագործման, սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսության, բնապահպանության, կրթության եւ այլ բնագավառներում:

Ըստ նախօրոք հաստատված պլանի` այս տարվա ընթացքում հսկողությունը պետք է իրականացվի մարզի 31 համայնքներում` ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համաձայնեցված ծրագրով: Հսկողությունը կիրականացվի համայնքի ղեկավարների պարտադիր պատվիրակված լիազորությունների, ինչպես նաեւ ավագանու լիազորությունների նկատմամբ: Հսկողության արդյունքները կքննարկվեն մարզպետարանի աշխատակազմի, համայնքների ղեկավարների եւ նրանց աշխատակազմերի մասնակցությամբ: Լալայանի փոխանցմամբ` հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ մարզպետի կողմից տրվում են համապատասխան հանձնարարականներ, տարվում հետեւողական աշխատանքներ` թերությունների վերացման ուղղությամբ: Այնուհետեւ, արդյունքների մասին կազմված ամփոփ արձանագրությունը ներկայացվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն: Քննարկման արդյունքների թափանցիկությունն ապահովելու նպատակով` այդ ամենը տեղադրվում է նաեւ մարզպետարանի էլեկտրոնային կայքում:

Լալայանը նշեց, որ իրականացվում է շատ բարդ, ծավալուն ու դժվարին աշխատանք: Սակայն, յուրաքանչյուր հսկողության իրականացումից հետո բավականին թերություններ են վերացվում համայնքներում, մարզպետարանի բոլոր մասնագետների կողմից տրվում է մեթոդական օգնություն: Աշխատանք է կարտարվում, որ աստիճանաբար վերացվեն բոլոր նկատված բացթողումները:

Յուրաքանչյուր համայնքում վարչական հսկողությունն իրականացվում է երեք տարին մեկ անգամ: Արարատի մարզում կա 97 համայնք:

 Լիլիթ Մաճկալյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]