Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՃՈ տեսուչը կոտրել է ոտքը`երթևեկությունը կարգավորելու ժամանակ

ՃՈ տեսուչը կոտրել է ոտքը`երթևեկությունը կարգավորելու ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սպիտակ ճանապարհի 80-րդ կիլոմետրին մերկասառույցի պատճառով խցանում է առաջացել: Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի տեսուչ, ոստիկանության կապիտան Տիգրան Գրիգորյանը ծառայութունն ավարտելուց հետո տուն վերադառնալիս տեսնելով ստեղծված իրավիճակը՝ կանգ է առել երթևեկությունը կարգավորելու նպատակով: Մերկասառույցի պատճառով իրար են բախվել 4-5 ավտոմեքենա, ինչի հետևանքով Տ. Գրիգորյանը վրաերթի է ենթարկվել՝ կոտրելով ոտքը: ՃՈ տեսուչը տեղափոխվել է Սպիտակի հիվանդանոց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառել է ՀՀ ոստիկանության հասարակայնության կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը` նշելով, որ ոստիկանի ծառայությունը չի ավարտվում, ոստիկանը ոստիկան է բոլոր ժամերին, ծառայության մեջ, թե ծառայությունից դուրս. օգնել եւ աջակցել մարդկանց՝ հաճախ նաեւ սեփական անվտանգության գնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]