Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին մեղադրել է «լկտիության» մեջ

Թուրքիայի նախագահը ԱՄՆ-ին 
    մեղադրել է «լկտիության» մեջ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է «լկտիության» եւ չափից ավելի պահանջներ ներկայացնելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Defense news-ը:

Նշվում է, որ Վաշինգտոնի հասցեին մեղադրանքներն Էրդողանը հնչեցրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի Թուրքիա կատարած այցը կիրակի ավարտվելուց հետո Անկարայում մի խումբ գործարարների առաջ այսօր ունեցած ելույթում:

«Ես ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ մենք դեմ ենք լկտիությանը եւ անվերջ պահանջներին», - հայտարարել է Թուրքիայի Նախագահը` նկատի ունենալով ԱՄՆ-ի քաղաքականությունը:

Էրդողանը Վաշինգտոնին մեղադրել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու մեջ, որպեսզի ստիպի իրեն օգնել պաշարված սիրիական Քոբանի քաղաքն ազատագրել «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ահաբեկիչներից: Բացի այդ, ԱՄՆ-ն ցանկանում են օգտագործել Թուրքիայի հարավում գտնվող Ինջիրլիք ռազմական ավիաբազան` ամերիկյան ավիացիայի կողմից ԻՊ-ի դեմ գրոհների համար:

Defens news-ը գրում է, որ Էրդողանի խոսքերը ցուցադրում են ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջեւ հարաբերություններում առկա լարվածության աստիճանը:

Ըստ պարբերականի` ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մեջ լարվածության աճի վրա ազդել է անցյալ շաբաթ Բայդենի կողմից Էրդողանի հասցեին արած հայտարարությունն այն մասին, որ Սիրիայում իսլամիստական ապստամբական ուժերին Թուրքիայի աջակցական քաղաքականությունն է օժանդակել ԻՊ-ի ռազմական կազմավորումների վերելքին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]