1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյումրեցի 10 անօթևան ստացավ բնակարանի գնման վկայագիր

Գյումրեցի 10 անօթևան ստացավ բնակարանի գնման վկայագիր

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը նոյեմբերի 27-ին  գյումրեցի 10 անօթևանի հանձնեց բնակարանի գնման վկայագրեր: Յոթ ընտանիքի վկայագիր հատկացվեց 3 սենյականոց, 2-ին՝ 1 սենյականոց և մեկ ընտանիքի էլ` 2 սենյականոց բնակարանների համար:

Վկայագրերը տրմադրվեցին  Գյումրիի անօթևանների խնդրի լուծման «Բնակարանի գնման վկայագիր» պետական ծրագրի առաջին փուլի շրջանակում: Այս փուլի շրջանակներում վկայագիր է տրամադրվում ծրագրի շահառու ճանաչված 214 ընտանիքի: Անօթևանության ցուցակում հաշվառված, ծրագրի այս փուլի շահառու ճանաչված ընտանքիները, վկայագիր ստանալու համար պետք  է ներկայացնեն դիմումներ և փաստաթղթեր: Փաստաթղթերի ճշգրտումից հետո վերջիններիս կտրամադրվեն վկայագրեր: Ծրագրի այս փուլի առաջին 10 ընտանիքները, որոնք ստացան վկայագրեր, արդեն իսկ ներկայացրել էին համապատասխան փաստաթղթերը: Ծրագրի առաջին փուլի շահառուները փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև տարեվերջ, այլապես դուրս կմնան ծրագրից:Վկայագիր ստանալուց հետո շահառուն բնակարան պետք է գնի 6-ամսյա ժամկետում:

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 2-ի թիվ 1151-Ն որոշմամբ, ծրագիրն իրակնացնելու համար, ՀՀ բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլդ 500  հազ. դրամ գումար: Բնակարանների համար սահմանված է 1 քառակուսի մետրի համար՝ 109 հազար 300 դրամ գումար. ըստ որի` մեկ սենյականոց բնակարանի համար կտրամադրվի 4 մլն դրամ, երկու սենյականոցի դեպքում՝ 6 մլն դրամ, երեք սենյականոցի՝ 7 մլն 100 հազար դրամ, և  չորս սենյականոց բնակարանի համար կհատկացվի 8 մլն 200 հազար դրամ:   Բնակարան կարելի է ձեռք բերել հանրապետության ցանկացած բնակավայրում: Շահառուները վկայագրերով հնարավորություն ունեն ձեռք բերել բնակարանը, եթե տվյալ բնակարանը կհամապատասխանի բնակության համար անհրաժեշտ բոլոր նորմերին: Կեղծ գործարքները բացառելու համար՝ այս ծրագրով նախապես գումարի միայն 60 տոկոսը կհատկացվի, իսկ մնացածը առքուվաճառքն ավարտելուց և ժամանակավոր կացարանը քանդելու մասին տեղեկանքը տրամադրելուց հետո միայն:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]