Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գերագույն ռադան հաստատել Է Յացենյուկի թեկնածությունը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում

Գերագույն ռադան հաստատել Է Յացենյուկի թեկնածությունը Ուկրաինայի վարչապետի 
պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Գերագույն ռադան Արսենի Յացենյուկին նշանակել Է հանրապետության վարչապետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը պաշտպանել Է 341 պատգամավոր՝ անհրաժեշտ նվազագույն 226 ձայնի դեպքում:

Օրենքի համաձայն՝ կոալիցիան Ռադայում ձեւավորում Է կառավարության կազմը եւ նախագահին առաջարկում վարչապետի պաշտոնի թեկնածուին: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ավելի վաղ Յացենյուկի թեկնածությունն առաջադրել Էր նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնի համար: Նախագահը նաեւ կոչ Էր արել Ռադային՝ մինչեւ դեկտեմբերի 1-ը կազմել նախարարների նոր կաբինետ:

Գերագույն ռադան, որն ընտրվել Է հոկտեմբերի 26-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, նոյեմբերի 27-ին ձեռնամուխ Է եղել աշխատանքի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]