Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վերջին տասը տարում Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-վարակակիրների թիվն աճել Է 80 տոկոսով

Վերջին տասը տարում Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ-վարակակիրների թիվն աճել Է 80 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2013 թվականին Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում գրանցվել Է ՄԻԱՎ-ով վարակվելու ավելի քան 136 հազար դեպք: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները ներկայացրել են Եվրոպայի՝ հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը (ԵՀԿՎԿ) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային կենտրոնը:

Հաշվարկների համաձայն՝ այդ ցուցանիշները 80 տոկոսով բարձր են 2004 թվականի ցուցանիշներից, երբ ՄԻԱՎ-ով վարակվածների թիվը 76 հազար Էր:

ԵՀԿՎԿ-ի նոր տվյալները դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը, կներկայացվեն Հռոմում առողջապահության նախարարների հանդիպմանը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի գծով միավորված ծրագրի զեկույցում նշվել Է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր ակտիվ միջոցառումները թույլ կտան համաճարակին վերջ դնել մինչեւ 2030 թվականը: Նոր «արագացված մոտեցումը» (Fast-Track) կփրկի 21 մլն կյանք  եւ 28 միլիոն մարդու վարակումը ՄԻԱՎ-ով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]