Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀԿ խմբակցության փակ նիստում քննարկվել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագիրը

ՀՀԿ խմբակցության փակ նիստում քննարկվել է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության 
պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության փակ նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի հետ կապված հարցեր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Քննարկել ենք Եվրասիական տնտեսկան միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Քննարկումը եղել է կառուցողական, ստացել ենք մեզ հուզող հարցերի պատասխանները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Բաղդասարյանը:

Նա ընդգծեց, որ նիստի ընթացքում քննարկվել է այն հարցը, թե ինչու Հայաստանը ԵՏՄ կոլեգիայում պետք է ունենա 3 նախարար, սակայն միայն մեկ ձայնի իրավունք: «Եթե մենք պնդում էինք, որ երեք ձայն պետք է ունենանք, այդ ժամանակ մի հինգ-վեց ամիս կրկին պետք է հետաձգվեր մեր անդամակցությունը, քանի որ լրացուցիչ քննարկումների կարիք կլիներ»,- պարզաբանեց Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ մինչեւ 2016 թվականի փետրվարն այդ կարգը կգործի, բայց դա որեւէ խնդիր չի կարող առաջացնել Հայաստանի համար:

Հարցին, թե ինչու է Հայաստանը շտապում ԵՏՄ-ին անդամակցելու հարցում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց.  «Մաքսային միությունը հունվարի մեկից իր գործառույթն ավարտում է, եւ արդեն ստեղծվում է Եվրասիական տնտեսական միությունը: Մենք պետք է առաջիններից լինենք, որպեսզի կարողանանք լիիրավ իրավունքներով մասնակցել: Եթե մի գործի գնում ես, ինչքան շուտ, այնքան լավ, քանի որ քո դրվածքը կարողանում ես դնել»:

ՀՀԿ պատգամավորը նաև վստահեցրեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուց հետո Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ չի լինելու: Նա նշեց, որ այդ հարցում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]