Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թովմաս Պողոսյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով

Թովմաս Պողոսյանը պարգեւատրվել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի եւ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ «Սայաթ-Նովա» մշակութային միության նախագահ, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, շնորհավորելով Թովմաս Պողոսյանին, կարեւորել է հայ երգարվեստում նրա անցած ստեղծագործական ուղին, որով նա, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, որպես նվիրյալ, տասնամյակներ շարունակ զարգացրել եւ ամրապնդել է հայ ազգային մշակույթը, ինչը նրա բնորոշմամբ ամենակարճ ուղին է դեպի համաշխարհային մշակույթ: Նա կարեւորել է ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ջանքերը՝ պետության եւ հասարակության համար ամենավճռորոշ շրջանում հիմնադրելու «Սայաթ-Նովա» մշակութային միությունը եւ սերունդներին հայ ազգային-գուսանական մշակույթը հասցնելու գործում: Նա շնորհակալություն է հայտնել Թովմաս Պողոսյանին՝ մշակույթի ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ հայ մշակույթի զարգացման գործում անգնահատելի վաստակի համար:

ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը շնորհակալական խոսքում մեծ պատիվ է համարել անկախ հայրենիքում ԱԺ բարձր պարգեւի արժանանալը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]