Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանն ստուգում է ընդդիմադիր դաշտը. Վահրամ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանն ստուգում է ընդդիմադիր դաշտը. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Նախագահին պաշտոնական անելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելով, ստուգում է ընդդիմադիր դաշտը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդպիսով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունից կերևա, թե ով ով է: «Նիկոլ Փաշինյանը շատ հետաքրքիր քայլ է կատարել. նա ստուգում է ընդդիմադիր դաշտը, իսկ ընդդիմադիր դաշտում տարբեր պահանջներ կան, ոչ բոլորն են պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Արդեն կերևա, թե ով է պահանջում Նախագահի հրաժարականը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:  

Նա նաև նշեց, որ իր համար պարզ է, թե ով է ընդդիմություն, իսկ ինչն իր համար պարզ է, ինքը չի ստուգում:

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ Նախագահին պաշտոնանկ անելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագիծ է մշակել: Պատգամավորը երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ որոշման նախագիծն արդեն գրեթե պատրաստ է և որոշ խմբագրումներից հետո կներկայացվի հանրությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]