Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Արմենպրես»-ի և ալբանական ATA գործակալության համաձայնագիրը կօգնի ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց

 «Արմենպրես»-ի և ալբանական ATA գործակալության համաձայնագիրը կօգնի 
ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»-ի և ալբանական ATA ազգային լրատվական գործակալության միջեւ ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Երեւանում փաստաթուղթը ստորագրել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը եւ ATA-ի տնօրեն Գեզիմ Պոտգորիցան: Համագործակցության համաձայնագիրը կողմերին տեղեկատվական նյութերի ու փորձի փոխանակման հնարավորություն կտա: «Մենք մեծապես կարեւորում ենք համագործակցությունն ազգային լրատվական գործակալությունների միջեւ: Այս առումով մեր ալբանական գործընկերների հետ համագործակցության մեկնարկը կնպաստի փոխճանաչողության խորացմանը, երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը եւ նոր հեռանկարներ կբացի տարբեր ոլորտներում երկխոսության մեկնարկի ու զարգացման համար: «Արմենպրես»-ը բաց է նմանօրինակ համագործակցության ընդլայնման եւ զարգացման համար` երկկողմ եւ բազմակողմ բոլոր ձեւաչափերում»,-ասաց  «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Ստորագրված փաստաթուղթը, ATA լրատվական գործակալության տնօրեն Գեզիմ Պոտգորիցայի գնահատմամբ, հնարավորություն կտա Հայաստանի և Ալբանիայի ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց: «Մերձսևծովյան երկրների ազգային լրատվական գործակալությունների ասոցիացիայի բոլոր անդամները, ինչպես նաև Երևանում տեղի ունեցած ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստի շրջանակներում  մեզ հետ համագործակցության համաձայնագիր ստորագրած «Արմենպրես» լրատվական գործակալությունը ունեն համատեղ աշխատանքի համընդհանուր տեսլական: Նրանք իրավունք ունեն կիսվելու միմյանց հետ ինչպես նորություններով, այնպես էլ լուսանկարներով, տեսանյութերով և այլ մեդիա բովանդակությամբ: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կօգնի մեզ միասին լինել ավելի որակյալ և ուժեղ: Եվ մեր համագործակցությունը չի սահմանափակվի զուտ հանդիպումներով», - ասաց Գեզիմ Պոտգորիցան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ալբանական ազգային լրատվական գործակալության ղեկավարը նաև նշեց, որ լինելով փոքր կազմակերպություն` իրենց ֆինանսական հնարավորությունները սուղ են, սակայն հաշվի առնելով ժամանակակից աշխարհում արագ զարգացող տեխնոլոգիաները, ամեն կերպ ջանում են հետ չմնալ:

Երեւանում նոյեմբերի 25-ին անցկացվել է Մերձսևծովյան երկրների ազգային լրատվականգործակալությունների ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի 7-րդ նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի,Բուլղարիայի, Ալբանիայի ազգային լրատվական գործակալությունների գլխավոր տնօրենները,ինչպես նաեւ Թուրքիայի «Անադոլու» գործակալության միջազգային լրատվության բաժնիխմբագիրը: Համաժողովին հրավիրված են եղել նաեւ Կիպրոսի, Ղրղզստանի, Ղազախստանի,Բելառուսի լրատվական գործակալությունների տնօրենները: Երեւանյան հավաքի ընթացքում Կիպրոսը դարձավ ասոցիացիայի անդամ: Իսկ կառույցի մեկամյա նախագահությունը վստահվեց «Արմենպրես» լրատվական գործակալությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]