Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բելգիան ցանկանում Է ֆրի կարտոֆիլը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Բելգիան ցանկանում Է ֆրի կարտոֆիլը գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի իշխանությունները հանդես են գալիս այն բանի օգտին, որ ֆրի կարտոֆիլը գրանցվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:

Տակավին մեկ տարի առաջ Ֆլանդրիայի՝ Բելգիայի հյուսիսային տարածաշրջանի կառավարությունը, որտեղ խոսում են հոլանդերեն, հանդես Է եկել ֆրի կամ «ֆրիտ» կարտոֆիլը, ինչպես այն անվանում են տեղացիները, ոչ նյութական մշակութային ժառանգություն ճանաչելու օգտին:       

Այժմ Բելգիայի ֆրանսախոս եւ գերմանախոս տարածաշրջանների իշխանությունները միավորել են ջանքերն իրենց ֆլամանդացի գործընկերների հետ ու եւս մեկ քայլ են արել ֆրի կարտոֆիլի միջազգային ճանաչման համար:

Բելգիայի իշխանությունների հայտարարությունը հնչել Է «ֆրի կարտոֆիլի շաբաթ» տոնի նախապատրաստման ֆոնին, որը տեղի կունենա դետեմբերի 1-ից մնչեւ 7-ը: Այդ ընթացքում այսպես կոչված «ֆրիտրիները», այսինքն՝ այն հաստատությունները, որոնք պատրաստում են ֆրի կարտոֆիլ, անվճար կհյուրասիրեն այցելուներին: 

Ֆլամանդացնիները պնդում են, թե լայնորեն հայտնի գարնիրը, որը բրիտանցի զինվորների մատուցմամբ սկսել են անվանել «ֆրանսիական կարտոֆիլ», որոնք այն Բելգիայում համտեսել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, իրենց ազգային կերակրատեսակն Է եւ Ֆլանդրիայում առաջին անգամ սեղանին Է մատուցվել տակավին XVI դարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]