Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գալուստ Սահակյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում խոսել է օգոստոսի և նոյեմբերի ադրբեջանական սադրանքների մասին

Գալուստ Սահակյանը ՀԱՊԿ ԽՎ նիստում խոսել է օգոստոսի և նոյեմբերի 
ադրբեջանական սադրանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասված է.

«2014թ. նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցվել է ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի ՄԻ-24 ուղղաթիռը. արդյունքում զոհվել է ողջ անձնակազմը: Ուղղաթիռն ընկել է 1994 թվականի մայիսին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրին համաձայն հաստատված շփման գծի շրջակայքում: Սակայն, ուղղաթիռի վթարի վայրը մոտ 10 օր գտնվում էր ադրբեջանական կողմի մշտական կրակի տակ, ինչը հնարավորություն չէր տալիս տեղահանել զոհվածների դիերը: Վթարի վայրին չէին թույլատրում մոտենալ նույնիսկ միջազգային Կարմիր Խաչի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչներին:

Բաքվի այս սադրանքը միանշանակ ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը: Նման լկտի գործողությունները մարտահրավեր են հանդիսանում ողջ միջազգային հանրությանը եւ, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների միջնորդներին: Սույն տարվա օգոստոսին Ադրբեջանի սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ շփման գծում տարածաշրջանը հասցրին վտանգավոր գծին, որից այն կողմ կարող էին սկսվել լայնածավալ մարտական գործողություններ: Եվ միայն սադրանքների նախաձեռնողի նկատմամբ հայկական կողմի համաչափ զսպողական գործողությունների, Ռուսաստանի Նախագահի անձնական ներգրավվածության, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ հաջողվեց խուսափել լայնածավալ պատերազմից:

Անպատժելիության զգացումը եւ պատշաճ հասցեական դատապարտման բացակայությունը միայն ուժեղացնում են ադրբեջանական իշխող վերնախավում առկա` հարցի ռազմական լուծման պատրանքը, ինչը մեծացնում է ադրբեջանական կողմի մեղքով տարածաշրջանային իրավիճակի ապակայունացման վտանգը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]