1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լիբանանում նախագահի ընտրության 16-րդ փորձը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին

Լիբանանում նախագահի ընտրության 16-րդ փորձը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում նախագահի ընտրության հերթական փորձը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բարրին: Լիբանանի խորհրդարանը 15-րդ անգամ ձախողել է նախագահի ընտրության փորձը` նորից բավարար քվորում չլինելու պատճառով:

Ընտրությունը կայացած կհամարվի այն ժամանակ, երբ խորհրդարանում ներկա լինի 128 պատգամավորների մեկ երրորդը:

Նախկին նախագահ Միշել Սլեյմանի պաշտոնավարությունն ավարտվել է մայիսի 25-ին: Երկրի նոր նախագահ պետք է ընտվեր մինչև նրա պաշտոնավարության ավարտը:

Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանն իր մանդատը երկարաձգել էր մինչև 2017թ. հունիս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]