Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դասական առումով այս պահին եռյակ չկա. Էդուարդ Շարմազանով

Դասական առումով այս պահին եռյակ չկա. Էդուարդ Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանում համաժողովրդական շարժում չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե եռյակի սկսած համաժողովրդական շարժումը լուրջ հահակշիռ չէ՞ իշխանություններին, նշեց, որ ոչ միայն համաժողովրդական շարժում չի տեսնում, այլև այն ուղղակի չկա: «Այս պահին դասական առումով եռյակ էլ չկա, որովհետև Հայաստանի համար ամենակարևոր հարցերի շուրջ այդ քաղաքական ուժերն ունեն տրամագծորեն տարբեր տեսակետներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Շարմազանովն ընդգծեց, որ նույնիսկ իշխանությունների հետ բանակցությունների գնալու շուրջ եռյակի անդամ քաղաքական ուժերն ունեն տրամագծորեն տարբեր մոտեցումներ: «Մեկն ասում է` առհասարակ պետք է մերժենք երկխոսությունը, մեկն ասում է` նախապայման ենք դնում, մյուսն էլ ասում է` մի հատ տեսնենք կամ ընդհանրապես լռում է»,- ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց նաև, որ եռյակում տարակարծություններ կան նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]