Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սիրիահայերի ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվեց գրեթե 25 մլն դրամ

Սիրիահայերի ուսման վարձի փոխհատուցման նպատակով հատկացվեց գրեթե 25 մլն 
դրամ

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ սփյուռքի նախարարությանը հատկացրեց 24 մլն 660 հազար դրամ՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014-2015 թվականների ուսումնական տարվա կրթաթոշակներ հատկացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ գումարը կտրամադրվի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

2014թ. հոկտեմբերի 15-ի դրությամբ հայաստանյան բուհերում և միջին մասնագիտական հաստատությունների բակալավրիատի ծրագրով սովորում են սիրիահայ 363 ուսանող,  օրըստօրե այդ թիվն ավելանում է, ընդ որում՝ 25-30 սիրիահայ երիտասարդ սովորելու են մագիստրատուրայում:

Ըստ Հակոբյանի՝ սիրիահայերի ուսման վարձի փոխհատուցումն ամբողջությամբ կապահովվի Հայկական բարեգործական ընդհանուր միության և Գյուլբենկյան հիմնադրամի օժանդակությամբ:

Ուսման վարձավճարի լուծումն անհրաժեշտ է շարունակել, քանի որ խնդիրը մնում է որպես սիրիահայ ընտանիքների, երիտասարդների սոցիալական, թերևս, ամենահրատապ և շարունակական լուծում պահանջող հիմնահարցերից մեկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]