Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը 119,5 մլն դրամ հատկացրեց միասնական տարածության տեղեկատվական համակարգի ստեղծման համար

Կառավարությունը 119,5 մլն դրամ հատկացրեց միասնական տարածության 
տեղեկատվական համակարգի ստեղծման համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում կստեղծվի միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ նպատակով ՀՀ կառավարությունը հատկացրեց 119,5 մլն դրամ: 

ՀՀ կառավարության որոշմամբ` նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ-ի անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով՝ «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» (ԷԿԵՆԳ) փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ որպես լիազոր օպերատոր, պետք է իրականացվեն մի շարք աշխատանքներ և ձեռքբերվեն համապատասխան ծրագրային լուծումներ և սարքավորումներ:

2015 թվականի հունվարի մեկից Հայաստանը կանդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]