Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը հանձնարարեց հարկային մարմիններին սահմանափակել հետախուզական միջոցառումները

Վարչապետը հանձնարարեց հարկային մարմիններին սահմանափակել հետախուզական 
միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ ֆինանսների նախարարությանը՝ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում, խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ:

«Կառավարության մշտական շեշտադրումներն են, որ տնտեսվարողների համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն, կարևոր է ամեն կերպ խթանել տեղական արտադրողին, թե մակրոտնտեսական առումով, թե մրցունակ միջավայր ստեղծելով, թե տնտեսվարողի գործունեությանը տարբեր միջամտությունները էապես նվազեցնելու տեսակետից: Պետությունը պետք է արդյունավետ միջամտի և ոչ թե օրերով ու շաբաթներով լարվածության ու հոգսերի մեջ պահի մեր տնտեսվարողին: Որպես այդպիսի մի քայլ հանձնարարում եմ սահմանափակել յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից օպերատիվ հետախուզական միջոցառումները մեկ անգամով, մեկից ավելի անգամ ստուգումները վերապահելով միայն բացառիկ դեպքերում խիստ ծանրակշիռ փաստարկների պարագայում՝ վարչապետի թույլտվությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստը սկսվելուց առաջ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]