Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել սփյուռքահայ և ամերիկացի հասարակական ու քաղաքական գործիչների

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել սփյուռքահայ և ամերիկացի 
հասարակական ու քաղաքական գործիչների

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը ԼՂՀ պետական պարգևներ է հանձնել սփյուռքահայ և ամերիկացի մի խումբ հասարակական ու քաղաքական գործիչների` Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի նահանգային խորհրդի և Սենատի կողմից Արցախի անկախության մասին բանաձևի ընդունմանը սատարելու համար:

Երկրի ղեկավարն ԱՄՆ ամենահզոր նահանգի՝ Կալիֆորնիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը համարել է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման, քաղաքակիրթ, ժողովրդավարական պետության կառուցման գործընթացին սատարելու յուրահատուկ քաղաքական, իրավական ու բարոյական ուղերձ: Նախագահ Սահակյանը նշել է, որ սա շոշափելի հաղթանակ է, որը կերտվել է համատեղ ուժերով՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի անսասան եռամիասնության և մեր ամերիկացի գործընկերների անշահախնդիր ու ամուր բարեկամության շնորհիվ:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, պաշտոնատար այլ անձինք, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]