1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ը երեխաների ամուսնությունների դեմ համատեղ պայքարի կոչ է անում

ՄԱԿ-ը երեխաների ամուսնությունների դեմ համատեղ պայքարի կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը նոյեմբերի 25-ին մեկնարկած «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական և գենդերային բռնության» քարոզարշավի թեմա ընտրել է «Պաշտպանելով իրավունքները և պահպանելով մանկությունը. աշխատենք միասին երեխաների ամուսնության դեմ»: Չնայած երեխաների ամուսնության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ձեռք բերելը հեշտ չէ, քանի որ ստույգ տեղեկավությունը բացակայում է, այնուամենայնիվ, նախնական տվյալների համաձայն ամուսնացող անչափահաս երեխաների թիվը մեծ է. ամեն տարի մոտ 15 միլիոն 18 տարեկանից ցածր տարիքի աղջիկ ամուսնանում է: Քարոզարշավը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը: «Արմենպրես»-ը ներկայացնում է այդ առիթով Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեշի տարածած հայտարարությունը: «Երեխաների ամուսնություն իրականացվում է շատ երկրներում, որտեղ ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը առկա է, մասնավորապես Ասիայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում: Որոշ տեղահանված անձինք կրել են երեխաների ամուսնության փորձն իրենց վրա նախքան իրենց բնակավայրերից փախչելը: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Այլք կարծում են, որ նրանք գոյություն ունեցող ճնշման և անվտանգության պատճառով քիչ հնարավորություններ ունեն և այդ իսկ պատճառով ամուսնությունը դիտարակվում է որպես երեխաների պաշտպանության և տնտեսական ծանր կացության թեթևացման միջոց:

Վաղ տարիքում ամուսնանալը ցավագին ազդեցություն է ունենում երեխայի կյանքում: Իհարկե, տղաների շրջանում նույնպես լինում են վաղ ամուսնություններ, երբ նրանք ստիպված են լինում թողնել ուսումը և ընտանիքի բեռն վերցնել ուսերին, բայց խնդրի հետ մեծամասամբ բախվում են աղջիկները: 18 տարեկանից ցածր աղջիկները ոչ ֆիզիկապես, ոչ էլ բարոյապես պատրաստ չեն կին կամ մայր դառնալու: Նրանք առավել խոցելի են տնային բռնության կամ սեռական և գենդերային բռնության ենթարկվելու առումով, հատկապես եթե ամուսինը մեծահասակ մարդ է: 

Ամուսնացած աղջիկներին հաճախ արգելում են գնալ դպրոց. նրանց ընտանիքի անդամները սկսում են չտեսնել դպրոցի օգտավետությունը նրանց ամուսնությունից անմիջապես հետո: Այդպիսով, ամուսնացած աղջիկները ոչ միայն զրկվում են դպրոց հաճախելու և ընկերների հետ շփվելու հնարավորություննից, այլ նաև առավել կախված են դառնում իրենց ամուսիններից, ովքեր շահագործում են նրանց և սահմանափակում ապագա հնարավորությունները:

Անչափահաս աղջիկները, ովքեր հղիանունում են, մայրական մահացության առավել ռիսկի տակ են հայտնվում, ինչպես նաև այլ բարդությունների առջև են կանգնում հղիության և ծննդաբերության ժամանակ: Իրենք հենց երեխա լինելով և գիտելիք ու փորձ չունենալու պատճառով այդ աղջիկները հաճախ ի վիճակի չեն լինում պատշաճ խնամելու և դաստիարակելու իրենց երեխաներին, խոցելի դարձնելով նրանց հիվանդությունների հանդեպ: Սովորաբար երեխաների ամուսնությունը չի գրանցվում օրինական ճանապարհով. դա դժվարություն է առաջացնում նրանց ծննդի գրանցման գործընթացում, ինչպես նաև լրացուցիչ ռիսկեր և խնդիրներ առաջացնում:   

Ողջ աշխարհում գոյություն ունեցող ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակները 16 օրյա քարոզարշավի առթիվ հավաքել են երեխաներից նկարներ և պատմություններ, որոնք պատկերում են երեխաների ամուսնության վերաբերյալ իրենց կարծիքնները, վախերը և փորձը: Ուղերձի ճնշող մեծամասնությունն արտահայտում էր այն, որ երեխաները չեն ցանկանում ամուսնանալ, նրանք ուզում են վայելել իրենց մանկությունը, շարունեակել դպրոց հաճախել, և բացի այդ նրանք վախենում են ոտնձգությունների ենթարկվելուց: Նշված պատմությունների և նկարների կազմը քարոզարշավի ընթացքում կցուցադրվի Գլխամասային գրասենյակում:

Ես տպավորված եմ նրանից, թե ինչպիսի ոգևորվածությամբ է ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակազմը ընդգրկվել այդ կարևոր քարոզարշավում, բացի այդ ես հավանություն եմ տալիս գործունեության այն լայն շրջանակին, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակն այդ առանցքային հիմնահարցի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ երեխաների ամուսնության փաստն արդեն իսկ արմատավորված փորձ է, ՄԱԿ ՓԳՀ-ն իրազեկվածութւյան մակարդակը գոյություն ունեցող ռիսկերի մասին բարձրացնելու, ինչպես նաև դպրոցներում երեխաների սովորելու անհրաժեշտության և ամուսնությունը հետաձգելու համար պետք է շարունակի իր աշխատանքը սերտորեն համագործակցելով համայնքների, համայնքային ղեկավարների, առողջապահության և կրթութայն ոլորտների աշխատակազմերի հետ:

Մենք պետք է ջատագով լինենք կառավարության հետ համատեղ, որպեսզի օրենքով արգելվի երեխաների ամուսնությունը: Երեխաների ամուսնությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական ուսուցման և հմտությունների դասընթացներ, ինչպես նաև եկամուտների ձևավորման միջոցառումներ իրենց ընտանիքների համար: Ի շոնրհիվ սեռական և գենդերային պատկանելիությամբ պայմանավորված բռնության և ուժերի հարաբերության միջև եղած կապի, կանանց հզորացումը կարևոր միջոցառում է համարվում աղջիկների իրավունքները պաշտպանելու համար: Վաղ տարիքում ամուսնացած աղջիկներին աջակցություն տրամադրելը նույնպես առանցքային է համարվում:

Երեխաների ամուսնությունը խախտում է իրավունքները և մերժում հնարավորությունները: Ի լրումն երեխաների ամուսնության ռիսկի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն, ես մեծապես խրախուսում եմ ողջ աշխատակազմին օգտագործել «16-օրյա ակտիվիվիզմ» քարոզարշավը համայնքների հետ սերտորեն համագործակցելու համար: Այն հնարավորություն կտա պաշտպանելու աղջիկների իրավունքները և խթանել նրանց կրթություն ստանալու իրավունքը, և արդյունքում նրանց առավել վառ ապագայի հնարավորություն տալ»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]