Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 2 մլրդ դրամի պարտատոմսեր

Ֆինանսների նախարարությունը տեղաբաշխել է 2 մլրդ դրամի պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 2017 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ ուղենշային (AMGN36294175) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 6 մլրդ 80 մլն դրամ, որից մրցակցային` 5 մլրդ 340 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 740 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1մլրդ 997 մլն 688 հազար 933 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2517 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.3487 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]