Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ճամբարակի տարածքի բժիշկները եւ բուժքույրերը ապահովվեցին առաջին բուժօգնության պարագաներով

Ճամբարակի տարածքի բժիշկները եւ բուժքույրերը ապահովվեցին առաջին 
բուժօգնության պարագաներով

 ԳԱՎԱՌ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի մարզի գլխավոր դեպարտամենտի միջեւ ստորագրված համագործակցության շրջանակներում այսօր  ֆրանսիական «Բժշկական օգնություն եւ զարգացում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, բժիշկ  Պիեր Չիլինգերին առաջին բուժօգնության պարագաներով հագեցած բժշկական պայուսակներ հանձնեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի համայնքների բժիշկներին եւ բուժքույրերին:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` պայուսակների հանձնման, ինչպես նաեւ նույն ծրագրի շրջանակներում ֆրանսիական կողմի ներդրումներով հիմնանորոգված Արտանիշի եւ Թթուջրի բուժկետերի բացման արարողությանը մասնակցեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: 

Ինչպես Արտանիշի եւ Թթուջրի բուժկետերում բուժքույրերին ներկայացրեց մասնագիտությամբ բժիշկ Պիեր Չիլինգերին, բուժքույրերի համար նախատեսված բժշկական պայուսակները պարունակում են ճնշման երկու չափիչ, արյունահոսությունը կանգնեցնող հեմոստատիկ երկու վիրակապ, ջերմաչափ, բժշկական մկրատ, նշտար եւ ասեղներ, շաքարը չափելու գործիք եւ սառնարանային հարմարանք, որն առնվազն երկու ժամ կարող է պահպանել պայուսակում տեղավորված պատվաստանյությերն ու դեղերը: «Ճնշում չափող գործիքներից մեկը պետք է պահպանվի բուժկետում կամ ամբուլատորիայում, իսկ մյուսը բուժքույրերը կարող են իրենց հետ վերցնել պայուսակով` տնային այցերը սպասարկելու ժամանակ: Իսկ ամբուլատորիաների բժիշկների համար նախատեսված պայուսակներում նույն պարագաներն են` ավելացրած մի այլ սարքավորում, որը չափում է շաքարը, խոլեսթերինը եւ տրիգլիցիդներն` ինչպես արյան մեջ, այնպես էլ բուժման կազմակերպման ընթացքում»,- նշեց Պիեռ Չիլլինգերին:

Առաջին բուժօգնության պարագաներով հագեցած պայուսակներ ստացան Անտառամեջի եւ Ձորավանքի, Կալավանի,Այգուտի, Գետիկի, Մարտունու, Թթուջրի,Վահանի, Աղբերքի, Դրախտիկի, Արտանիշի, Շորժայի, Ջիլի բուժկետերը եւ Դպրաբակի բուժամբուլատորիան: Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Արտանիշի եւ Թթուջրի բուժկետերը ստացան ջեռուցիչներ: Արտանիշի բուժկետին տրվեց նաեւ միջնորմ` առաջնային բուժօգնության կազմակերպման առանձնացված տարածք ապահովելու նպատակով: 

«Առաջնային բուժօգնության համար նախատեսված այս պայուսակները շատ անհրաժեշտ են մեզ. սա, իրոք, անչափ կարեւոր էր, հատկապես, արյան մեջ խոլեսթերինի եւ տրիգլիցիդների քանակությունը որոշող սարքերը: Ախտորոշման համար մեր սպասարկման տարածքում գտնվող համայնքների բնակիչները ստիպված էին լինում տասնյակ կիլոմետրեր կտրել, իսկ այժմ ամեն ինչ ախտորոշվելու է տեղում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դպրաբակի բուժամբուլատորիայի տնօրեն Այգեն Ինանցը: 

Պայուսակների հանձնումից հետո Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը եւ ֆրանսիական կողմի ներկայացուցիչ Պիեր Չիլինգերին հավաստեցին, որ եկող տարվա ընթացքում նույն ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Ճամբարակի տարածքի մյուս համայնքների բուժկետերը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]