Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մերկելը Բունդեսթագում քննադատել է Պուտինին

Մերկելը Բունդեսթագում քննադատել է Պուտինին

ԲԵՌԼԻՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում ծավալուն ելույթ է ունեցել եւ խիստ քննադատության արժանացրել Ռուսաստանի դիրքորոշումն ու գործունեությունը Ուկրաինայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով BBC-ն, Մերկելը հայտարարել է, որ ՌԴ-ի գործողությունները Ուկրաինայում հարցականի տակ են դնում Եվրոպայում խաղաղությունն ու անտեսում են միջազգային օրենքը: Մերկելը շեշտել է, որ Ղրիմի անօրինական միացումը ՌԴ-ին չունի որեւէ արդարացում կամ ներում: Միաժամանակ, Մերկելը շեշտել է, որ հակամարտության կարգավորման եւ ճգնաժամի հաղթահարման համար Ուկրաինան պետք է զինվի համբերությամբ:

«ՌԴ-ի ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը Դոնեցկում եւ Լուգանսկում ընթացող մարտերին չունի որեւէ արդարացում: Ռուսաստանի գործողությունները վտանգի եւ հարցականի տակ են դնում Եվրոպայի խաղաղությունն ու անտեսում են միջազգային իրավունքը: Դոնեցկում եւ Լուգանսկում իրավիճակը ոչ մի ընդհանուր բան չունի հաշտության հետ, հետեւաբար, Ռուսաստանի հանդեպ տնտեսական նոր պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է»,- հայտարարել է Մերկելը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]