Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀԿ ԳՄ նիստում փոխվարչապետի նշանակման հարց չի քննարկվել

ՀՀԿ ԳՄ նիստում փոխվարչապետի նշանակման հարց չի քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հարցին, թե  արդյոք նիստի ընթացքում քննարկվել է փոխվարչապտի նշանակման հարց: «Նիստի ընթացքում փոխվարչապետի նշանակման հարցը, և, ընդհանրապես, կադրային հարցեր չեն քննարկվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Հարցին, թե ինչն է պատճառը, որ ուշանում է փոխվարչապետի նշանակումը, Շարմազանովը խորհուրդ տվեց «դանդաղ շտապել»: «Մի շտապեք: Դանդաղ շտապեք: Երբ որ ժամանակը գա, փոխվարչապետի հարցը կքննարկվի և նա կնշանակվի: Սակայն, այս պահին գործադիր մարմնի նիստում փոխվարչապետի նշանակման հարց մեր օրակարգում չի եղել»,- հայտնեց Շարմազանովը:

ՀՀԿ ԳՄ հերթական նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր: Քննարիկվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր: Շարմազանովը հիշեցրեց, որ այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացությամբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը ներառել է ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում: ՀՀԿ ԳՄ նիստում Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ 2015թ. պետական բյուջեի վերջնական քննարկման և ընդունման հետ կապված հարցերին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]