Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իրաքի տարբեր շրջաններում ԻՊ-ի ավելի քան 50 անդամներ են սպանվել

Իրաքի տարբեր շրջաններում ԻՊ-ի ավելի քան 50 անդամներ են սպանվել

ԵՐԵՎԱՆ, 26  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հիթ քաղաքում նոյեմբերի 26-ին «Իսլամական պետության» տասնյակ անդամներ են սպանվել իրաքյան ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով, ոչնչացվել են նրանց պատկանող  զենքերով լի մեքենաները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, սպանված ահաբեկիչների թիվը գերազանցում է 20-ը: Եվս 9 ահաբեկիչներ սպանվել են Միկդադիայի հյուսիսում: Բեշմերգի ուժերը Քիրքուքի մարզում ԻՊ-ի 30 անդամներ են ոչնչացրել:

Բացի այդ, Սամրա քաղաքի բժշկական աղբյուրները տեղեկացրել են, որ 17 բնակիչ, այդ թվում` 3 կին, վիրավորվել է ԻՊ-ի հարձակման հետևանքով: Դիպուկահարը կրակ է բացել Սամրա քաղաքի ճանապարհով անցնող մեքենայի վրա:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ իրաքյան բանակը ԻՊ-ից մաքրել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող ճանապարհը Սարասիր և Ֆալուջա քաղաքների միջև:

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը համարվում է աշխարհի ամենավտանգավոր, ամենախոշոր և, միևնույն ժամանակ, ամենահարուստ ահաբեկչական կազմակերպությունը, որը կարճ ժամանակում հսկայական տարածքներ է գրավել Սիրիայում և Իրաքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]