Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետն անդրադարձել է դոլարի փոխարժեքի կտրուկ աճին

ՀՀ վարչապետն անդրադարձել է դոլարի փոխարժեքի կտրուկ աճին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոլարի կտրուկ թանկացումը Հայաստանի համար կարող է  և՛ դրական, և՛ բացասական ազդեցություն ունենալ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին դոլարի փոխարժեքի կտրուկ աճին: «Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր հասարակության կենսամակարդակի վրա: Դա նաև կարող է օգնել մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան արտադրություն կազմակերպել, իրացնել իրենց արտադրանքը, արտահանում կազմակերպել և ստեղծել նոր աշխատատեղեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Հարցին, թե դոլարի փոխարժեքն առաջիկայում չի նվազելու, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ դա արդեն Կենտրոնական բանկի տիրույթում է գտնվում, որը նաև պատասխանատվություն է կրում դրա համար:

Նոյեմբերի 24-ին ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել է միջինում 435  դրամի` նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am