Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կառավարությունը պատրաստ է քննարկել 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը

Կառավարությունը պատրաստ է քննարկել 100 տոկոս համամասնական ընտրակարգին 
անցնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ կառավարությունն ապագայում կյանքի է կոչելու բոլոր խոստումները: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ չի եղել մի կետ, առաջարկ, որոնց վերաբերյալ կառավարությունը պայմանավորվել է և չի իրականացրել: «Մենք ոչ իշխանական ուժերի հետ խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք, և ես համոզված եմ, որ մենք ապագայում իրականացնելու ենք այն, ինչ խոստացել ենք: Որևէ հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք և չենք իրականացրել: Կարող են լինել նաև առաջարկներ, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություն ձեռք չբերենք և նպատակահարմար չգտնենք դրանք իրականացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե եռյակը պահանջում է, որպեսզի կառավարությունն առաջին հերթին քննարկի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու հարցը, ՀՀ վարչապետն ընդգծեց, որ կառավարությունը պատրաստ է քննարկել այդ հարցը: «Նրանք նույնիսկ առաջարկել էին, որ մենք սկսենք 10-րդ կետից, և մենք դրան էլ ենք  համաձայնել: Մենք կառուցողական ենք, ցանկանում ենք աշխատել ընդդիմության հետ: Դա մեր նպատակն է, որպեսզի միասին փորձենք ճիշտ որոշումներ կայացնել, իսկ եթե իրենք չեն ցանկանում մասնակցել, չեն ուզում քննարկել, այստեղ, կարծում եմ, մենք անելիք չունենք»,- եզրափակեց Աբրահամյանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ իշխանական ուժերին առաջարկել էր կրկին քննարկումներ սկսել իրենց ներկայացրած 12 կետերի վերաբերյալ` յուրաքանչյուր կետի համար ստեղծելով աշխատանքային խումբ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներից, սակայն ոչ իշխանական ուժերը մերժել էին առաջարկը՝ պնդելով, որպեսզի կառավարությունը կյանքի կոչի 10-րդ կետը, որը վերաբերում է ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն և 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]