1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին և Կոմիտասի անվան պետական քառյակին կշնորհվի «ազգային» կարգավիճակ

Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին և Կոմիտասի անվան պետական քառյակին  
կշնորհվի «ազգային» կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին և Կոմիտասի անվան պետական քառյակին  Հայաստանի կառավարությունը կշնորհի «ազգային» կարգավիճակ: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:  

«Հաշվի առնելով Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան պետական քառյակի բացառիկ դերը դասական երաժշտության պրոպագանդման և արմատավորման գործում, հայ և օտարերկրյա ունկնդիրներին Հայաստանի մշակույթը լավագույնս ներկայացնելու ասպարեզում, ինչպես և միջազգային հանրության շրջանում վաստակած բարձր վարկանիշը, միջնորդում ենք «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը շնորհել «ազգային» կոչումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925 թ.-ին, որպես Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ: Հայաստանի պատմության մեջ այն առաջին սիմֆոնիկ նվագախումբն էր, որը դարձավ Հայաստանում հետագայում ձևավորվող բոլոր սիմֆոնիկ և օպերային նվագախմբերի հիմքը: Նվագախմբի հիմնադիրներն էին` հայ երաժշտության դասական Ալեքսանդր Սպենդիարյանը և աշխարհահռչակ գեղագետ Արշակ Ադամյանը:

Կոմիտասի անվան քառյակը ստեղծվել է 1924 թ. նոյեմբերին Մոսկվայի կոնսերվատորիայի ուսանողներ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի և Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ: 1925 թ. հունվարի առաջին օրերին սկսել է իր կանոնավոր փորձերն ու պարապմունքները` պրոֆեսոր Ե. Մ. Գուզիկովի ղեկավարությամբ: 1925-1931 թթ. քառյակը համերգներով հանդես է եկել ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում և Հայաստանում, իսկ 1931 թ-ին արժանացել է Հայկական ՍՍՀ պետական կվարտետի կոչման:

1932 թ. մայիսին Հայկական ԽՍՀ կառավարությունը քառյակին շնորհել է Կոմիտասի անունը՝ դեռևս մեծ երգահանի կենդանության օրոք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]