Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանը ԱլԳ շրջանակում պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը ԵՄ-ի հետ. Կարեն Նազարյան

Հայաստանը ԱլԳ շրջանակում պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը 
ԵՄ-ի հետ. Կարեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են 2013թ. նոյեմբերին կայացած վիլնյուսյան գագաթաժողովին հաջորդած զարգացումները: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նազարյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանը Արևելյան գործընկերության շրջանակներում պատրաստակամ է շարունակել և զարգացնել Եվրոպական միության հետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով: Փոխնախարարն անդրադարձել է նաեւ ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին ու արդյունքներին, ներկայացրել Արևելյան գործընկերության ձևաչափով կատարված ու ծրագրված աշխատանքները: 

Կարեն Նազարյանն անդրադարձել է նաև 2015թ. մայիսին Ռիգայում նախատեսվող Արևելյան գործընկերության գագաթաժողովին։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]