Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն ՀՀ-ի առողջապահական ու սոցիալական ծառայությունների բարելավմանը կհատակցնի լրացուցիչ 1,9 մլն դոլար

ԱՄՆ-ն ՀՀ-ի առողջապահական ու սոցիալական ծառայությունների բարելավմանը 
կհատակցնի լրացուցիչ 1,9 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից հատկացումները կհասնեն 30 մլն 891 հազար դոլարի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հավանություն կտա «Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 6 փոփոխության կնքման առաջարկությանը:  

Ներկայումս ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ստացվել է Համաձայնագրի Փոփոխություն թիվ 6-ի նախագիծը, որը նախատեսում է լրացուցիչ 1.9 մլնդոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որի դեպքում հատկացումների ընդհանուր գումարը կկազմի 30 մլն 891 հազար  դոլար:

Մինչ այս ամերիկյան կողմից տրամադրած հատկացումների ընդհանուր գումարը կազմում է 28 մլն 991 հազար 577 դոլար:

Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության տրամադրման նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» Համաձայնագիրը:

Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2014թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ Համաձայնագրի Փոփոխություն 1-ը, Փոփոխություն 2-ը, Փոփոխություն 3-ը, Փոփոխություն 4-ը և Փոփոխություն 5-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]