Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վլադիլեն Բալյանի և Գեղունի Չթչյանի հոբելյանների առթիվ համերգ կկազմակերպվի

Վլադիլեն Բալյանի և Գեղունի Չթչյանի հոբելյանների առթիվ համերգ կկազմակերպվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում երեկո կանցկացվի անվանի կոմպոզիտորներ Վլադիլեն Բալյանի 90 և Գեղունի Չթչյանի 85-ամյա հոբելյանների առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՊԵՆ մամուլի ծառայությունից, երեկոն կանցկացվի նոյեմբերի 29-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Երեկոյի ընթացքում կհնչի կամերային երաժշտություն՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմերի կատարմամբ։ 

Կհնչեն Վլադիլեն Բալյանի և Գեղունի Չթչյանի գործիքային ստեղծագործությունները։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 2014-2015 թթ. համերգաշրջանի սկիզբն ազդարարվեց Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի մեկնարկով: Այն այս տարի ևս իր շուրջն է համախմբում բազմաթիվ անվանի և տաղանադավոր մենակատարների: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ անցկացվող փառատոնն անցկացվում է սեպտեմբերի 16-ից դեկտեմբերի 4-ը: Այն ներառում է 16 համերգային երեկո: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]