Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները դեկտեմբերին կհանդիպեն

Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ   ղեկավարները դեկտեմբերին կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին Կարսում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, report.az-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ծրագրվում է հավաքում քննարկել տարածաշրջանային, ինչպես նաեւ երեք երկրներին վերաբերող հարցեր: Հավաքն անցկացվելու է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ:

Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան արտգործնախարարների եռակողմ հանդիպումն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականի հունիսի 8-ին Տրապիզոնում: Երկրորդ անգամ նրանք հանդիպել են 2013 թվականի մարտին Բաթումում, իսկ երրորդ անգամ` 2014 թվականի փետրվարի 19-ին Գյանջայում (Գանձակ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]