Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանը պետք է հավասարակշռված պատասխան տա Ադրբեջանին. Լարիսա Ալադերդյան

Հայաստանը պետք է հավասարակշռված պատասխան տա Ադրբեջանին. Լարիսա 
Ալադերդյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը պետք է հավասարակշռված պատասխան տա Ադրբեջանին։ «ԼՂՀ Պաշտպանության բանակի հատուկ ստորաբաժանումների իրականացրած գործողությունն ապացուցեց, որ մեր բանակում ընդգրկված են ունակ մարդիկ, ովքեր չունեն կողմնակի անձանց խորհուրդների կարիքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և հավելեց, որ խոցված ուղղաթիռի անդամների մարմինների տարհանման գործողությունն ինքը չի համարում լիարժեք պատասխան Ադրբեջանի սադրիչ գործողություններին, և հետագայում Հայաստանը պետք է հավասարակշռված պատասխան տա Բաքվի սադրանքներին։

«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին դրական ազդեցություն կթողնի շփման գծում իրավիճակի վրա, Լարիսա Ալադերդյանը պատասխանեց. «Ադրբեջանը չի շարժվում հեռահար նպատակներով, և ես չեմ կարծում, որ մեր անդամակցությունը ԵՏՄ-ին կփոխի իրադրությունը։ Իլհամ Ալիևը փորձում է սադրիչ քաղաքականության միջոցով խուճապային իրավիճակ ստեղծել հայ հասարակությունում և իրեն դրել է այնպիսի իրավիճակի մեջ, որ այլևս չի կարող կոչեր անել խաղաղության մասին, և Ադրբեջանում շարունակում է վարել հակահայկական-մարդատյաց քաղաքականությունը»,- ասաց նա` հավելելով, որ գոյություն ունի «Ադրբեջան. ռասիզմ առանց սահմանների» հավաքանի նյութ, որը բնութագրում է երկրում տիրող իրական մթնոլորտը։ ՀԿ-ի ղեկավարը ընդգծեց նաև, որ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, շատ ավելի ճկուն քաղաքականություն էր վարում Ադրբեջանում և կարողանում էր պահպանել կապը հասարակության տարբեր շերտերի հետ։

Սկսած նոյեմբերի 12­-ից միջազգային գրեթե բոլոր կառույցներն ու դեսպանները Ադրբեջանին մի քանի անգամ խաղաղության եւ մարդասիրության կոչ են արել: Խաղաղության կոչով է հանդես եկել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Լրագրողների հարցին, թե որն է լինելու հայկական Զինված ուժերի պատասխանը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն ասել էր, որ հայկական կողմը կշարունակի ջանքեր գործադրել դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելու ուղղությամբ: Սակայն տասը օրվա ընթացքում հարևան երկրում չհասկացան ոչ դիվանագիտական լեզուն, ոչ մարդասիրական կոչերը եւ ԼՂՀ հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին օպերացիա, որի արդյունքում տարհանվեցին Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Արցախի ռազմօդուժի ուղղաթիռը խոցվել էր ղարաբաղա­ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին` ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ: Հակառակորդը մի քանի օր շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ` չանսալով միջազգային հանրության կոչերին` դադարեցնել կրակը` մարմինների դուրսբերման հնարավորություն տալով: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

Նոյեմբերի 25­-ին «Եռաբլուր» պանթեոնում տեղի է ունեցել օդաչուների հուղարկավորությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]