Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լոնդոնը ամերիկացի լրագրողներին հորդորել է «վայելուչ հագուստով» դիմավորել արքայազն Ուիլյամին ու նրա տիկնոջը

Լոնդոնը ամերիկացի լրագրողներին հորդորել է «վայելուչ հագուստով» դիմավորել արքայազն Ուիլյամին ու նրա տիկնոջը

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ դեկտեմբերին ԱՄՆ նախապատրաստվող այցի առթիվ Բուկինհեմյան պալատը հատուկ հուշաթերթ Է թողարկել ամերիկացի լրագրողների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Լոնդոնի Evening Standart թերթին, դրանում նշված է, որ ամուսնական զույգի հետ աշխատող մամուլը «պետք Է հագնված լինի վայելուչ»:      

«Ովքեր հաշվի չեն առնի սույն խորհուրդը, նրանց թույլ չի տրվի մասնակցել միջոցառումներին,- մեջբերում է արել հրատարակությունը թագավորական կարգադրությունից:- Դա վերաբերում Է նաեւ կոշիկներին, մարզակոշիկներն անթույլատրելի են»: Արքայազն Ուիլյամը եւ Քեմբրիջի դքսուհին մտադիր են այցելել Նյու Յորք եւ Վաշինգտոն, որտեղ պլանավորված են մի շարք ընդունելություններ եւ այլ միջոցառումներ ամերիկացի բարձրաստիճան անձանց մասնակցությամբ: 

Այս առնչությամբ Լոնդոնում զգուշանում են, որ ամերիկացի լրագրողները իրենց հագ ու կապի նկատմամբ անփույթ վերաբերմունքով կարող են փչացնել առաջիկա արարողությունների առանձնահատուկ հանդիսավոր մթնոլորտը:

Լրագրողներից ոմանք Լոնդոնից ստացված պահանջներն ընկալել են որպես ոտնձգություն ամերիկյան խոսքի ազատության նկատմամբ: New York Daily News թերթը մամուլին առաջարկում Է ընդունելության ժամանել մինիտմենների՝ այն աշխարհազորայինների նման հագնված, որոնք անգլիական գաղութային զորքերի դեմ մարտնչել են հանուն անկախության, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]