1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի հայտնի ֆիլմի հայերեն թրեյլերը համացանցում է

Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի հայտնի ֆիլմի հայերեն թրեյլերը 
համացանցում է

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական ծագում ունեցող գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Հայոց ցեղասպանության մասին պատմող The Cut («Խզում») ֆիլմի հայերեն թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 138 րոպե տևողությամբ անգլերեն ֆիլմն արդեն ամբողջությամբ թարգմանված է ֆրանսերեն և արևմտահայերեն: Ֆիլմը դեկտեմբերի 5-ից ցուցադրվելու է նաև թուրքական կինոթատրոններում:

«Խզում» ֆիլմի սցենարի հեղինակներն են հենց ինքը` ռեժիսորը, և Մարտիկ Մարտինը: Ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրած հայ մարդու` Նազարեթ Մանուկյանի մասին, ով տարիներ անց հանկարծակի իմանում է, որ իր զույգ աղջիկները հնարավոր է ողջ են մնացել և սկսում է նրանց փնտրտուքները: Մանուկյանի դերը մարմնավորելու է ալժիրցի դերասան Թահար Ռահիմը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլք:

Սիմոն Աբգարյանը, խոսելով ֆիլմի մասին, նշել է, որ ֆիլմը լինելու է այն, ինչ հայերն ակնկալում են: «Շատ ժամանակ ծախսվեց, որևէ բան ձեռնարկելու համար անհրաժեշտ էր, որ երեք սերունդ անցնի: Առաջին սերունդը պայքարեց ողջ մնալու, երկրորդը` ապրելու համար, իսկ երրորդ սերունդն արդեն անցավ գործողությունների և պայքարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու համար: Այդ պատմությունը պատմելու համար միայն մեկ ֆիլմ բավարար չէ: Շատ ֆիլմեր են հարկավոր»,- նշել է Աբգարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]