Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանը համարում է բրիտանական նավթագազային ընկերության գաղութ

Լարիսա Ալավերդյանն Ադրբեջանը համարում է բրիտանական նավթագազային 
ընկերության գաղութ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը վերածվել է BP (մինչև 2001թ. մայիսը` British Petroleum) բրիտանական նավթագազային ընկերության գաղութի։ Լրագրողների հետ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանը: «Մեծ Բրիտանիան Ադրբեջանում մեծ շահեր է հետապնդում և չի կարող թույլ տալ շփման գծում իրավիճակի այնպիսի լարում, որը կհանգեցնի պատերազմի վերսկսման. դրա ընթացքում կարող են վնասվել ընկերության նավթատար խողովակները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա  և հավելեց, որ Արևմուտքը Ադրբեջանին և Թուրքիային դիտարկում է իբրև ռեսուրսների տարանցիկ ճանապարհ՝ անտեսելով Ռուսասատանի Դաշնությունը, որը կարող է լինել շատ ավելի վստահելի գործընկեր, քան վերը նշված երկրները։

BP բրիտանական նավթագազային ընկերությունը Բաքվում իր գրասենյակը բացել է 1992թ.-ին, իսկ երկու տարի անց՝ 1994թ.-ին BP-ն և նավթային ընկերությունների միջազգային կոնսորցիումը խոշոր պայմանագիր ստորագրեցին Ադրբեջանի կառավարության հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]