Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փորձագետն ահազանգում է Թուրքիայի քարոզչական խայծերի մասին

Փորձագետն ահազանգում է Թուրքիայի քարոզչական խայծերի մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բուջեից տեղեկատվական ու քարոզչական խայծերի համար բավական մեծ գումարներ են նախատեսված: Դրանք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ նաեւ հայերի վերաբերմունքը փոխելուն են ուղղվելու: Այս մասին ահազանգեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Բավականին լավ մասնագիտացված ձևով այդ գումարների մի մասը գնալու է ժխտողականության վրա, մյուս մասը՝ «թուրքը փոխվել է» կարգախոսով ծրագրերի, իսկ մի ահռելի մասը կուղղորդվի Հայաստան՝ «հայ-թուրքական սիրուն» նվիրված տեղական ծրագրերին: Այս ծրագրերի մեծ մասը կավարտվի ապրիլին և ցավոք մեր շատ ՀԿ-ներում արդեն 5-6 տարում սովորեցրել են «սիրել»  թուրքերին՝ համատեղ փառատոններով, «ինչպես է թուրքը փրկել պապիկիս» խորագրով ծրագրերի միջոցով, կամ այնպիսի ծրագրերի միջոցով, որոնց նպատակն է հայկական դաշտում ջանքեր գործադրել՝ կոտրելու մեր մեջ պահանջատիրության ցանկությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղեկացրեց Տիգրան Քոչարյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը ընդգծեց Հայաստանի և Սփյուռքի լուրջ համագործակցությունը և Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում Սփյուռքի լուրջ փորձագիտական բազան: «Սփյուռքը հայկական լոբբինգի հարցում մեծ զարգացում է ապրել, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է երաշխավորի համայն հայության բոլոր միջոցառումները: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե 2015 թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությունը կճանաչվի, հարցը կփակվի, և մենք էլ այլևս չենք մտածի այդ հարցի շուրջ: Նմանատիպ թեզը ներթափանցել է որոշակի շրջանակի կողմից, սակայն 2015 թ. ապրիլի 24-ին ոչինչ չի վերջանա, և Թուրքիայի արժանի պատժի ու հատուցման, պահանջատիրության հայ ժողովրդի պետք է շարունակվի», - ասաց Տիգրան Քոչարյանը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունումապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցինաշխարհի տարբեր երկրներում: Հայոց ցեղասպանությունը ճանաչել եւ դատապարտել են աշխարհիերկու տասնյակից ավելի պետություններ, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, հեղինակավոր այլ կազմակերպություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am