1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային վարկ

ՎԶԵԲ-ը Հայաստանին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային վարկ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև 2014թ. օգոստոսի 6-ին ստորագրված «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագրով ՎԶԵԲ-ը ՀՀ-ին կտրամադրի 50 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: Համաձայնագրին հավանության տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 27-ի նիստի օրակարգում:  

«Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի» գլխավոր նպատակն ընկերություններին արտահանման խրախուսման, ներդրումների ներգրավման և որակի կառավարման ծառայությունների մատուցման բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումն է, մասնավոր ներդրումների և արտահանման աճի համար աջակցող միջավայրի ու ընկերությունների կարողությունների ամրապնդումը:

Ներկայում համաձայնագիրը գտնվում է վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցման փուլում և համաձայն ՀՀ վարչապետի` 2014թ. հոկտեմբերի 7-ի թիվ 02/12.10/16570-14 հանձնարարականի` միջպետական միջազգային համաձայնագրերը ՀՀ Նախագահի կողմից մինչև ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկվելը պետք է ներկայացվեն ՀՀ կառավարության հավանությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]